Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը: Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության կայքէջում:
«Հուլիսի 28-ին ժամը 16:50-ին Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։
Վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: Վնասի չափը պարզվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…
Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 մլրդ եվրոյով ավելացնելու մասին։…