Լրահոս 24/7

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ չի կարող ամբողջությամբ արգելել ռուսներին վիզաների տրամադրումը

Եվրամիության վիզային կանոնները թույլ չեն տալիս ամբողջությամբ դադարեցնել վիզաների տրամադրումը կոնկրետ երկրի քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պատասխանում ֆիննական խոշորագույն Helsingin Sanomat թերթի հարցման մեջ, որը պաշտոնյաներին հարցրել է՝ հնարավո՞ր է ընդհանրապես արգելել ռուսներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը։

«Միշտ կան մարդկանց խմբեր, որոնց պետք է վիզա տալ։ Դրանք հումանիտար դեպքեր են, [Եվրամիության քաղաքացիների] ընտանիքի անդամներ, լրագրողներ և այլախոհներ», – ասել է հանձնաժողովը։

Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ Բրյուսելի պատժամիջոցներն ուղղված են ոչ թե սովորական ռուսների դեմ, այլ «առաջին հերթին» Ռուսաստանի կառավարության և ռուսական էլիտայի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը կանխելու համար։

Գրասենյակը հիշեցրել է, որ ԵՄ երկիրը, վիզային օրենսգրքի սկզբունքներին համապատասխան, կարող է հրաժարվել վիզայից, եթե դիմողը վտանգ է ներկայացնում հասարակական կարգի, ազգային անվտանգության կամ միջազգային հարաբերությունների համար։

Ավելի վաղ Ֆինլանդիայի առաջատար կուսակցությունները, ուկրաինական պատերազմի պատճառով, կոչ էին արել դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական ​​վիզաների տրամադրումը։ Միևնույն ժամանակ, Եվրոպական հարցերի և գույքի կառավարման նախարար Տիտտի Թուպուրայնենն ասել է, որ երկիրը չի համաձայնի դրան, քանի որ այս հարցը պետք է լուծվի ԵՄ մակարդակով։

2022 թվականի գարնանը Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Չեխիան դադարեցրել են ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Բայց նրանք կարող են ազատորեն մուտք գործել այս երկրներ Շենգենյան ցանկացած այլ վիզայով:

ՌԴ ԱԳՆ-ն խոստովանել է, որ ռուսները կարող են դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆինլանդիային սպառնացել է «արձագանքով», եթե դադարեցվի ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

37 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago