Լրահոս 24/7

ՀՅԴ պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը. Զ․ Սինանյան

«Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցության կապակցությամբ։ Հայտարարության մեջ ձեզ բոլորիդ հայտնի մեղադրանքներն ու պիտակավորումներն էին։ Դա խնդիր չէ։  Կիպրոսը ազատ երկիր է, ինչպես նաև Հայաստանը` 2018 թվականի մայիսի 8֊ից ի վեր։  

Սակայն այս պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը։  Այսօր` օդանավակայան մեկնելուց առաջ, նախաճաշելիս, սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն։ Մնացածը կտեսնեք իրենց կողմից նկարահանած տեսանյութում։ Հուսամ` այս անգամ չեն խմբագրի։

Լավ, բայց ինչո՞ւ այս ամենը չանել քաղաքակիրթ ձևով, ինչո՞ւ գաղտագողի, առանց թույլտվության ներթափանցել հյուրանոցի ճաշարան և դարանակալ հանցագործի պես գործել։ Չհասկացա՞ն, որ այս գործելաոճը նողկալի է, և մերժվում է հայ ազգի կողմից։  
Ինչևէ. ամենահաճելին` նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ։ Շնորհակալ լինելով`  ստիպված էի պարոններին տեղեկացնել, որ Արցախի դրոշը իմ գրասեղանից անբաժան է»,-գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago