«Պատանի հայ շախմատիստների հաջողությունները
Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները Փոթիի մրցաշարի մրցանակակիր են դարձել: «Նանա Ալեքսանդրիայի գավաթ – 2022» շախմատի 15-րդ միջազգային փառատոնին գերազանց ելույթ ունեցավ Գաբրիելա Հարությունյանը (մարզիչ՝ Գ. Ալավերդյան): Նա, 9 խաղից վաստակելով 8.5 միավոր, միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը մինչև 10տ. աղջիկների մրցապայքարում:
Հրաշալի հանդես եկավ նաև մեր դպրոցի մյուս սանը՝ Մանվել Առաքելյանը (մարզիչ՝ Վ. Բաղդասարյան), որը մինչև 12տ. տղաների պայքարում նվաճեց առաջին մրցանակը: Մինչև 10տ. տղաների պայքարում երկրորդ մրցանակին արժանացավ Գոռ Դաբաղյանը (մարզիչ՝ Յ. Համբարձումյան):
Իրենց բարձր վարպետությունը հաստատեցին և մրցանակային տեղեր նվաճեցին մեր մարզադպրոցի մարզիչներ Սիմոն Մկրչտյանը և Գևորգ Ալավերդյանը:
Կարևոր է ընդգծել, որ Բարձրագույն վարպետության մարզադպրոցի ջանքերով պատանի շախմատիստները ապագայում ևս կմասնակցեն տարատեսակ միջազգային մրցաշարերի»,- գրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…