

Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկած շախմատի 44-րդ օլիմպիադայում հուլիսի 30-ին կայացան 2-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Անդորային: Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն ոչ-ոքի ավարտեցին պարտիաները, իսկ ահա Մանուէլ Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեցին իրենց մրցակիցներին:
Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Առաջիկա կայանալիք 3-րդ տուրում մեր թիմը կմրցի Եգիպտոսի հավաքականի հետ, որը հերթական տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել է Պանամայի ընտրանուն:
Հայաստանի կանանց հավաքականն 2-րդ տուրում հանդիպեց Նորվեգիայի հետ: Մեր շախմատիստուհիները հաղթեցին բոլոր պարտիաներում և կրկին ջախջախեցին մրցակցին` 4:0:
Հայաստանի հավաքականն այն 11 թիմերից մեկն է, որը դեռևս միավոր չի կորցրել օլիմպիադայում: Երրորդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Էստոնիայի ընտրանու հետ, որը ընթացիկ տուրում հաղթել է Անգոլայի թիմին` 3:1:
Հավելենք, որ մրցումային երկրորդ օրը գրանցվեցին առաջին ոչ-ոքի արդյունքները: Տղամարդկանց մրցաշարում միավորները կիսեցին Մալայզիայի, Սլովակիայի, Մյանմարի և Բուրունդիի հավաքականները: Կանանց մրցաշարում կայացած բոլոր հանդիպումներն արդյունավետ ավարտ են ունեցել:
Հիշեցնենք, որ օլիմպիադան անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…