Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան պաշտոնապես հրավիրում է ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին՝ քննելու Ելենովկայի բանտին հասցված հարվածը, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են այնտեղ պահվող 193 ուկրաինացի ռազմագերիներից առնվազն 53-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները ևս պահանջել էին կատարվածի քննությունում միջազգային փորձագետների ներգրավումը:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը և Կարմիր Խաչը պատրաստակամություն են հայտնել Ելենովկա գործուղել իրենց քննիչներին հնարավորություն ընձեռվելուն պես:
Դոնեցկի մարզի Ելենովկա ավանի ուղղիչ աշխատանքային գաղութի բարաքներից մեկն ավերվել է հուլիսի լույս 29-ի գիշերը: Ռուսական հրամանատարությունը և Դոնեցկի ռուսամետ անջատողականները հայտարարում են, որ հարվածը հասցրել են ուկրաինական զորքերը՝ ամերիկյան HIMARS համակարգի կիրառմամբ, Կիևը, իր հերթին, հակառակ կողմին է մեղադրում հարձակման համար: Լրատվամիջոցներում նաև վարկած է շրջանառվում, թե Ելենովկայի բանտին հրթիռային հարված չի հասցվել՝ շենքը պայթեցվել է ներսից:
Աղբյուրը՝ Azatutyun.am
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանի համար քննարկելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության…
«Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։ Նա նշել…
Շուրջ 640 հազար միգրանտներ ընդգրկված են Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից վերահսկվող օտարերկրացիների ցանկում, որոնք անօրինական կերպով…
Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը…