Լրահոս 24/7

Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ

Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ։ Այս մասին civic.am-ին հայտնել են ԱԱԾ-ից։

«Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը ԱԱԾ-ի անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», -փոխանցլ են ԱԱԾ-ից։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից, ԱԱԾ-ից նշել են․ «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մուտք գործել Արցախ, բայց մյուս հյուրերին թույլ է տրվել մտնել Արցախ՝ մասնակցելու Հովհաննիսյանի թոռան մկրտությանը։ Այս մասին 24News-ին ասաց նախկին ԱԳ նախարարի օգնական Մամիկոն Սարգսյանը։

Այսօր ԺԿ-ն հայտարարություն էր տարածել, որ երեկ երեկոյան ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հովհաննիսյանի մուտքը Արցախ։ Ստեփանակերտում ԱԳ նախարարը պետք է մասնակցեր թոռան մկրտությանը։ «Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»», – նշված էր հայտարարության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Թրամփի հրամանով՝ Քենեդու սպանությանը վերաբերվող 80 000 էջ փաստաթուղթ կհրապարակվի

Նախագահ Դոնալդ Թրամփը Քենեդու կենտրոնում լրագրողներին հայտնել է, որ նախատեսում է արդեն այսօր հրապարակել Ջոն…

2 minutes ago

Երևանում բյուջեի կատարողականը ռեկորդային բարձր է եղել. քաղաքապետ

Երևանի բյուջեից նախորդ տարվա բոլոր ծրագրերի համար ծախսվել է 113 միլիարդ 699 միլիոն դրամ։ Այս…

5 minutes ago

Ադրբեջանը հրադադարի խախտման ոչ մի հիմնավորում չի փոխանցել. վարչապետի աշխատակազմ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով…

9 minutes ago

«Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»

Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» եւ ԱԺՃ կուսակցության վարչության անդամ…

12 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

15 hours ago