Լրահոս 24/7

ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցելու հարցը օրակարգում չի եղել. Պեսկով

Սերբիայի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու հարցը օրակարգում չի եղել: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անկեղծ ասած, ոչ, այդպիսի  հարց օրակարգում չկա»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում հնարավոր համարում են ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցությունը:

Կոսովոյի հյուսիսում նախօրեին տեղի են ունեցել անկարգություններ՝ կապված սերբական համարներով և փաստաթղթերով մուտքի արգելքի հետ: Արգելքը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ից։

Կոսովոյի իշխանությունները՝ ԱՄՆ-ի կոչից հետո, մեկ ամսով հետաձգել են սերբական համարներով և փաստաթղթերով մուտքի արգելքը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հույս է հայտնել, որ Կոսովոյում լարվածությունը կթուլանա:

Թիվ 1

Recent Posts

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

16 minutes ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

39 minutes ago

Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…

51 minutes ago

Գեներալներ Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…

1 hour ago

Իրանը վերահաստատում է, որ չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…

2 hours ago