Լրահոս 24/7

15 երկիր փորձել է տապալել Երևանում IBA-ի կոնգրեսն անցկացնելու որոշումը

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) անդամ 15 երկիր դիմել է առաջիկայում ՀՀ-ում կայանալիք արտահերթ կոնգրեսը Երևանից այլ վայր տեղափոխելու խնդրանքով։ Որպես պատճառներից մեկը նշվել է այն, որ Հայաստանն աջակցում է Ռուսաստանին, որը ներխուժել է Ուկրաինա։

«Հանուն ընդհանուր գործի» ալյանս կոչվող խումբը նամակով դիմել է IBA-ի տնօրենների խորհրդին, գրում է Insidethegames.biz-ը:

Նման խնդրանքով դիմած երկրների թվում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Կանադան, Անգլիան, Իռլանդիան։

«ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարության մերձավոր ռազմական և քաղաքական դաշնակիցն է։ ՌԴ զինվորականները տեղակայված են Հայաստանում, այդ թվում Գյումրիի 102-րդ ռազմական բազայում և Երևանի մերձակայքում գտնվող «Էրեբունի» օդանավակայանում: ՀՀ-ն և ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ եմ։ Արդյո՞ք այս փաստերը հաշվի առնվել են IBA-ի կոնգրեսն անցկացնելու իրավունքը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային տալու մասին որոշում կայացնելիս »,-ասվում է խնդրագրում։

Սակայն IBA-ի տնօրենների խորհուրդը մերժել է կոնգրեսը Երևանից այլ տեղ տեղափոխելու խնդրանքը։ «IBA-ի տնօրենների խորհուրդն արդեն որոշում կայացրել է կոնգրեսի անցկացման վայրի և ժամկետի մասին և գլխավոր գրասենյակն արդեն բացել է գրանցման գործընթացը։ IBA-ի տնօրենների խորհուրդն արդեն քննարկել է տարբեր առաջարկներ և ընտրել է ամենաընդունելի առաջարկը, որը բավարարում է բոլոր պահանջներին»,-ասել է տնօրինության ներկայացուցիչը։

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը Հայաստանում անցկացվելու է սեպտեմբերի 25-ին։ Կոնգրեսի անցկացմանը հավակնել են նաև Թուրքիան և Նիդերլանդները, բայց ընդունվել է Հայաստանի հայտը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

11 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago