Լրահոս 24/7

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ ՄԻՊ-ին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին: 

Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվել է մարզի սահմաններին տիրող իրավիճակով, բնակավայրերի ջրամատակարարման, գազամատակարարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ապաստարանների ընդհանուր վիճակի, շինարարական աշխատանքների ընթացքի, քաղաքացիներից ստացված դիմումների կամ ահազանգերի հասանելիության և արձագանքման հետ կապված հարցերով։

«Մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին և անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։

Բնական է, որ կյանքը հիմա մեր մարզի սահմանամերձ բնակավայրերում որոշակիորեն դժվարացել է, որը պայմանավորված է միայն և միայն ադրբեջանական զինուժի սպառնալիքով, որը գոյություն ունի 2021 թվականի մայիսյան ներխուժման արդյունքում։ Այդուհանդերձ, մեր բանակը կարողանում է ապահովել բնակչության անդորրը և խաղաղ աշխատանքը։ Մենք այդ բնակավայրերում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հուսով եմ, որ մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերը կամրապնդվեն ու կընթանան բնականոն զարգացման ճանապարհով։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են այդ բնակավայրերի բոլոր հիմնախնդիրները, որոնց փորձում ենք քայլ առ քայլ լուծում տալ։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանին հետաքրքրող մյուս հարցերին՝ ասեմ, որ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրներից շատերը եւս աստիճանաբար կարգավորվում են ամենատարբեր ծրագրերի միջոցով, որոնց արդյունքում կառուցվում են նոր մանկապարտեզներ ու դպրոցներ, ճանապարհներ, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգեր, գազատարներ, գիշերային լուսավորության ցանցեր, էականորեն բարելավվում է մարդկանց ապրելակերպը, զարգանում են թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերը։ Տարեցտարի պետական և սուբվենցիոն ծրագրերի հաշվին ավելանում են շինարարության ծավալները։

Եթե նախորդ տարում մենք ունեցել ենք ՀՀ կառավարության կողմից հաստատված 7,5 միլարդ դրամի շինարարական ծրագրեր, ապա այս տարի այն հասել է 11,5 միլիարդի։ Արդեն ոչ թե զբաղվածության, այլ աշխատող ու որակյալ շինարարների խնդիր ունենք։ Բոլոր շինարարական ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապաստարանների կառուցմանը։
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և ընդունելության համար` նշելով, որ կշարունակեն իրենց փաստահավաք առաքելությունը, կլինեն համայնքներում, մոտիկից կծանոթանան հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինեն համատեղ քննարկել ծագած խնդիրները՝ ի շահ հանրային բարօրության, մարդկանց խախտված իրավունքների վերականգնման։

Հանդիպումից հետո Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ ուղեկցությամբ այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր»,-գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

2 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

5 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

6 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

7 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

7 hours ago