Լրահոս 24/7

Flyone Armenia-ն այսօրվանից չվերթներ կիրականացնի նաև դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան

FLYONE ARMENIA ավիաընկերությունը ավելացնում է դեպի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա իրականացվող չվերթների թիվը։ Այսուհետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից FLYONE ARMENIA-ն կիրականացնի նաև չվերթներ դեպի Միխայիլ Լոմոնոսովի անվան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան՝ շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերինհարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։

FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «FLYONE ARMENIA ավիաընկերությունը տալիս է Երևան-Դոմոդեդովո-Երևան չվերթների մեկնարկը․ սա դեպի Ռուսաստանի մայրաքաղաք մեր երկրորդ ուղղությունն է․ ինչպես գիտեք՝ FLYONE ARMENIA-ն օրական 2 չվերթ իրականացնում է դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան, և շաբաթական 5 չվերթ կիրականացնի դեպի Դոմդեդովա միջազգային օդանավակայան: Մեզ թվում է, որ այս ուղղությունը ևս լինելու է հաջողված և պահանջված, թե´ մեր հայրենակիցների, թե´ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, թե´ Հայաստանը իրենց ճամփորդությունը շարունակելու հանգրվան համարող մարդկանց համար խթանելու է, թե´ զբոսաշրջությունը, թե’ գործարար և մարդկային կապերը՝ էլ ավելի ամուր կապելով մեր երկու բարեկամ պետությունների մայրաքաղաքներն իրար: Կարծում ենք նաև պահանջված կլինի այն առումով, որ Դոմոդեդովոն հնարավորություն է տալիս շատ ավելի լայն տրանզիտային աշխարհագրության միանալ, որը նաև Ռուսաստանի այլ քաղաքաներ այդ օդանավակայանի միջոցով կկապի Երևանին»:
Անդրադառնալով ավիաընկերության թռիչքների աշխարհագրության ընդլայնմանը՝ Ա․ Անանյանը հավելեց․ «Հուսով ենք, որ կուրախացնենք մեր ուղևորներին դեպի ՌԴ այլ քաղաքներ չվերթներով նույնպես, ինչպիսիք են Միներալնիյե Վոդին, Եկատիրինբուրգը, Նովոսիբրիսկը, գիտեք նաև որ չվերթներ իրականացվում են դեպի Սանկտ Պետերբուրգ և Սոչի, այս առումով դեպի ՌԴ մեր չվերթային աշխարհագրության ընդլայնումը մեզ համար շատ կարևոր է»։
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

6 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

7 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

7 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

7 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

8 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

8 hours ago