

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհարցաքննվի Նյու-Յորքի դատախազությունում՝ իր սեփականությունը հանդիսացող ընկերությունները միավորող Trump Organisation-ի դեմ հարուցված վարչական վարույթի շրջանակներում։
Սպասվող հարցաքննության մասին Թրամփը տեղեկացրել է իր իսկ ստեղծած TruthSocial սոցիալական ցանցի օգտահաշվում՝ իրավապահների հետաքրքությունը քաղաքական հետապնդում որակելով։
«Հանդիպելու եմ Նյու-Յորքի այլատյաց գլխավոր դատախազի հետ՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ արձանագրված ամենածավալուն վհուկների որսի շրջանակներում։ Իմ հրաշալի ընկերությունը, ես անհատապես, հարձակումների ենք ենթարկվում բոլոր կողմերից։ Սա բանանային հանրապետություն է», -գրել է Թրամփը։
Նյու-Յորքի դատախազ Լետիցիա Ջեյմսը վարչական վարույթ էր նախաձեռնել՝ պնդելով, որ Թրամփի ընկերությունները որոշ դեպքերում արհեստականորեն ուռճացրել են իրենց պատկանող անշարժ գույքի արժեքը՝ բանկերից ցածր տոկոսներով վարկեր ստանալու համար։ Որոշ դեպքերում էլ, ըստ Նյու-Յորքի դատախազության, անշարժ գույքի արժեքը նվազեցվել է՝ այս անգամ հավելյալ հարկերից խուսափելու նպատակով։
«Վարչական հետաքննության շրջանակներում հարցաքննվելու են նաև նախկին նախագահի զավակները՝ Դոնալդ-կրտսերը և Իվանկան», – հաղորդում է Reuters գործակալությունը։
Աղբյուրը՝ Azatutyun.am
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…