

Հուլիսի վերջին «Սպարտա II» առեւտրային նավը Սիրիայից ժամանել է Ռուսաստան՝ ըստ երեւույթին զինտեխնիկա կրելով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության և եվրոպական հետախուզության աղբյուրներին։
«Սպարտա II»-ը Նովոռոսիյսկ է ժամանել սիրիական Տարտուս նավահանգստից։ Նա կրում էր առնվազն 11 զինտեխնիկա։ Նավը պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող «Оборонлогистика» ընկերությանը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարծում են, որ Ռուսաստանը բազմիցս օգտագործել է առևտրային նավեր՝ Սև ծովով ռազմական տեխնիկա տեղափոխելու համար՝ այդպիսով շրջանցելով Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցման արգելքը։ Թուրքիան այս արգելքը մտցրեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո։
Ռուսաստանը, հավանաբար, աղբյուրներ է փնտրում ռազմական տեխնիկայի և անձնակազմի կորուստները լրացնելու համար՝ պատերազմի և իր պաշտպանական հատվածի դեմ պատժամիջոցների համատեքստում, նշում է Bloomberg-ը։
Աղբյուրը՝ Meduza.io
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…