Լրահոս 24/7

Ժամանցային ոլորտի ամենասպասված նախագծերն ու հոռեկա սեգմենտի բնութագիրը Հայաստանի Հոթելյեռների և ռեստորատորների ասոցիացիայից

Հայաստանի Հոթելյեռների և ռեստորատորների ասոցիացիան 2018 թվականից իրականացնում է ուսումնասիրություններ հանրային սննդի և ծառայությունների ոլորտում․ 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երևանում HORECA սեգմենտը աշխատում է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ։ Մասնավորապես կենտրոն համայնքում շահագործման են հանձնվել այնպիսի տարածքներ, որոնք երկար տարիներ չէին գտնում վարձակալողների։ Նույն պատկերն է Երևանի մնացած համայնքներում։ Արագ կարգի բերվող կոմերցիոն տարածքներ կարող ենք հանդիպել Երևանի բոլոր համայնքներում։

Ոլորտի գերծանրաբեռնվածությունը իր հետ դրական ալիք է բերում նաև աշխատաշուկայի և ապրանքաշրջանառության ոլորտում։

Տուրիստական հոսքերը, որոնք նույնպես աննախադեպ են հետհեղափոխական Հայաստանում, նոր մշակույթ և մոտեցումներ են պարտադրում տնտեսվարողներին։

Օրինակ Սիրիայի մեր հայրենակիցների և Ռուսաստանի ռելոկանտների մուտքը մեր հայրենիք և բիզնես միջավայր իր հետ բերեց սպասարկման ոլորտի, գնային քաղաքականության, առաջարկվող ծառայությունների մի նոր շունչ և մրցակցային ֆոն ստեղծելով՝ ստիպեց մեր տեղական շուկային ավելի մրցունակ գտնվել։

Այս պահին ոլորտն ունի կադրային համալրվածության մեծ բաց, որն առաջացել է միանգամից տասնյակ նախագծերի մուտքով, իսկ արագ վերապրոֆիլավորված մասնագետներ վերապատրաստող հաստատություններ քիչ կան։

Մայրաքաղաքն այս տարի իր սրտում տեղ կհատկացնի միանգամից երկու նախագծի։ Աշխարահռչակ Hard Rock Café-ն և ֆրանսիական PAUL-ը։

Մայրաքաղաքային տուրիստական բումին և հյուրերի ժամանցային դրական ֆոնին նպաստում են նաև Հայաստանում անց կացվող երաժշտական ֆեստերը, մեգա աստղերի համերգային շրջագայությունները և նմանատիպ այլ մասշտաբային իրադարձություններ։

Առաջիկա ամենասպասված նախագծերից մեկը Արագած լեռան վրա տեղակայված Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում նախատեսված տարածաշրջանի ամենաամբիցիոզ՝ SENSOR ֆեստն է, որը խոստանում է դառնալ Հայաստանի ֆեստիվալային բրենդը։ Գիտամշակութային միջավայրում անցկացվելիք այս նախագիծը Արմատ Քոմյունիթի ՀԿ-ի և հեղինակավոր MOCT պրոմո ընկերության նախաձեռնությունն է, որոնք մինչ այս Երևանում արդեն անց են կացրել էլեկտրոնային երաժշտության տիտղոսակիր արտիստների համերգներ՝ այդ թվում Նինա Կրավիցի, Ռիկարդո Վիլալոբոսի մասնակցությամբ։

SENSOR ֆեստը, որը կտևի երեք օր և կներկայացնի հիսունից ավել արտիստների՝ ակնկալում է դառնալ ամենամասշտաբայինը՝ հյուրընկալելով մինչև 5000 հյուր մայրաքաղաքից, Թբիլիսիից, Ռուսաստանից և Ուկրաինայից։

Կառավարությունը հատուկ վերաբերմունք ունի ոլորտին և հիմնախնդիրների արագ չեզոքացման ռազմավարություն է վարում, հետադարձ կապ պահելով ոլորտի խոշոր խաղացողների հետ, որոնք սեգմենտի ընդհանուր տրամադրության վրա ազդեցություն ունեն։

Հայաստանը հոգևոր և գաստրո տուրիզմից բացի՝ պետք է զարգացնի այլ ուղղություններ ևս, որոնք մեզ ավելի գրավիչ, մատչելի և նախընտրելի կդարձնեն այլ ուղղությունների նկատմամբ։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

24 minutes ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

41 minutes ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

57 minutes ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

1 hour ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

2 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

2 hours ago