Իտալիայի վարչապետ կդառնա հայամետ, Հայաստանի մեծ բարեկամ Ջորջիա Մելոնին , ով ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկել էր պաշտպանել Արցախի մշակութային ու կրոնական ժառանգությունները , և կոչ արել դատապարտել Էրդողանին և Ալիևին։
Իտալիայում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի ուլտրաաջային և կենտրոնամետ դաշինքը,- ասվում է «Cattaneo» ինստիտուտի կատարած ուսումնասիրության մեջ, ըստ որի դաշինքը հնարավորություն ունի 400 մանդատից 245 մանդատ վերցնել։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ամենաներկայացուցչական կուսակցությունը լինելու է «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը։ Դաշինքի նախընտրական խոստումներից ելնելով՝ հաղթանակի դեպքում դաշինքը նախատեսում է նվազեցնել հարկերը, բարձրացնել թոշակները և սահմանափակել անօրինական միգրացիան։
Պահպանողական դաշինքը ներառում է Ջորջիա Մելոնի ծայրահեղ «Իտալիայի եղբայրները», Մատեո Սալվինիի «Լիգան», Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ Իտալիան» և մի քանի փոքր կենտրոնամետ դաշնակիցներ:
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ սահմանադրական այս փոփոխություններից մեկը՝ նախագահի ուղղակի ընտրությունը, գլխավոր առաջնահերթությունն է «Իտալիայի եղբայրների» համար, որոնց առաջնորդ Ջորջիա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կդառնա Իտալիայի վարչապետ:
Նշենք , որ 2018 թվականին Ջորջիա Մելոնին ստացել է հայկական խաչ։
«Սա շատ գեղեցիկ նվեր է , որը հիշեցնում է հայ ժողովրդի ինքնությունն ու ավանդույթները, որն իր արմատներն ունի աստվածաշնչյան և քրիստոնեական ավանդույթներից: Եվ դա նաև հնարավորություն էր քննարկելու աշխարհում քրիստոնյաների հшլшծшնքների ներկայիս դրաման. մի թեմա, որը Իտալիայի եղբայրները ցանկանում են շարունակել հետшպ-նդել ամենուր՝ սկսած խորհրդարանից»: , — ասել էր «Իտալիայի եղբայրներ»-ի նախագահ Ջորջիա Մելոնին:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…