Կառավարությունը 2 միլիարդ 734 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ և Տաթև-Աղվանի հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքները իրականացնելու համար։ Նախագիծը Կառավարության օգոստոսի 11-ի նիստի ժամանակ ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ներկայացվող նախագծով առաջարկում ենք ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում կատարել լրացումներ և փոփոխություններ և երեք հատվածներում իրականացնել կամ ավարտել ճանապարհաշինարարական աշխատանքները (Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ և Տաթև-Աղվանի հատվածների)։
Ընդհանուր առմամբ՝ նախագծով 2 միլիարդ 734 միլիոն դրամ է նախատեսված, որից 2 միլիարդ 609 միլիոն դրամը շինարարական աշխատանքների համար, 25 միլիոն դրամը տեխնիկական հսկողության համար, 19 միլիոնը դրամը հեղինակային հսկողության համար»,- ասաց Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածին՝ նշելով, որ նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց, հետագայում ճանապարհը շատ լուրջ խնդիրներ ունեցավ։
«Եվ մենք, ըստ էության, տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրները մեծ լուծվել է, և մնացել է 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց վարչապետը։
Գնել Սանոսյանը իր հերթին նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և հավանաբար օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն և կարվի ասֆալտապատում։
«Երրորդ շերտի ասֆալտապատման գործընթացը սկսվել է, մոտ 5,8 կիլոմետր արդեն արվել է։ Եթե հասցնենք, հաջորդ Կառավարության նիստում մյուս շինարարական ընկերությանը գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար»,- ասաց Սանոսյանը։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…