Ռուսաստանի Դաշնության Տինդա քաղաքում գործող «Սերունդ» հայկական կրթամշակութային կենտրոնը գործում է արդեն շուրջ մեկ տարի։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել կենտրոնում ուսումնառող սաների ձեռքբերումներն ու նվաճումները։ Տարին հոբելյանական է ռուս նշանավոր գրող, ճանապարհորդ Վ. Կ. Արսենևի համար։ Այս կապակցությամբ Ավստրալիայի Ռուսական գրականության միջազգային ակադեմիան կազմակերպել է միջազգային մրցույթ։
Մայիս ամսին մրցույթին իրենց մասնակցությունն ունեցան «Սերունդ» կրթամշակութային կենտրոնի սաներից՝ Արմեն Սուքիասյանը, Նելլի Քառյանը, Սոֆյա Մայիլյանը, Աննա Մայիլյանը, ովքեր ռուսերեն լեզվով պատվով ներկայացրին Հայ գրականության մեծերից՝ Հ. Թումանյանի, Ե. Չարենցի, Պ. Սևակի, Հ. Շիրազի ստեղծագործությունները` և արժանանալով ժյուրիի համակրանքին` զբաղեցրին պատվավոր հորիզոնական։
Պատվոգրերը հանձնեց «Սերունդ» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր-ղեկավար, գրող, բանասեր Արմինե Մելքումյանը։ Ստորև ներկայացնում ենք Արմինե Մելքումյանի խոսքը.
«Հայը որտեղ էլ որ լինի, հայ է մնալու։ Այն բոլոր ջանքերը, որ գործադրում են որոշ տերություններ՝ հային ոչնչացնելու համար, ապարդյուն են անցնելու։ Մենք մի ազգ ենք, որ տեսել ենք ամեն-ամեն ինչ, մեր գլխին են թափվել շատ ու շատ աղետներ, բայց մենք երբեք չենք ծնկել և նորից ոտքի ենք կանգնել։ Անգամ օտար ափերում լինելով՝ մենք երբեք չենք կորցրել և չենք կորցնելու մեր դեմքն ու դիմագիծը։ Այսօր, ես օտար ափերում գտնվելով, իմ առաքելությունն եմ համարում տարածել հայ գրականությունը, նպաստել հայ մանուկների հայ մնալուն, հեռու վանել ձուլման վտանգը։ Մենք՝ յուրաքանչյուրս, պիտի պատվով կատարենք մեր առջև դրված խնդիրը։ Եվ վերջում միայն ուզում եմ ավելացնել՝ հայ մնացեք, մարդի՛կ, աշխարհի ո՛ր ծայրում էլ լինեք»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…