Լրահոս 24/7

Ճապոնացի գիտնականները սովորում են վերահսկել թառափի պոպուլյացիայի սեռը

Ճապոնիայում կատարվող մի հետաքրքիր հետազոտության մասին ենք ուզում Ձեզ պատմել։

Ճապոնացի գիտնականները սովորում են վերահսկել թառափի պոպուլյացիայի սեռը։ Սովորաբար՝ արու և էգ առանձնյակները ծնվում են հավասարապես, բայց, իհարկե, միայն էգեր են անհրաժեշտ սև խավիարի արտադրության համար։

Թառափների կերին ավելացնում են գենիստեյն, որը էստրոգենի` կանացի հորմոնի բնական անալոգն է․ դրա շնորհիվ ձկների ապագա սերունդներում ավելի շատ էգեր են հայտնվում։ Արգելվում է ձկներին սննդի համար մաքուր գենիստեին տալը։

Դրա համար սննդի համար ընտրվում են մթերքներ, որոնք բնականաբար հարուստ են գենիստեինով, օրինակ՝ սոյայի հատիկներ, և ընդհանրապես բոլոր տեսակի հատիկներ։ Հետազոտության հեղինակները հույս ունեն այս կերպ խավիարն ավելի մատչելի ու էժան դարձնել աշխարհում։

Ի դեպ` աշխարհում ամենահեղինակավոր խավիար արտադրող ընկերություններից մեկի հիմնադիրը մեր հայրենակից Արմեն Պետրոսյանն է, որի «Petrossian» ընկերությունը արտադրում է աշխարհում սպառվող խավիարի 25%-ը և հանդիսանում է ԱՄՆ-ի և Եվրոպայի գլխավոր մատակարարը:

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

11 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

12 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

15 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago