ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն շահարկումներին, թե ԱԻՆ աշխատակիցներն իրենց աշխատանքում դանդաղում են։
Գրիգորյանի խոսքով հրշեջ-փրկարարները երեկվանից անդադար աշխատում են և գիշերը աշխատանքները ոչ մի րոպեով կանգ չեն առել։
Փոխնախարարը նշեց, որ հասկանում է հարազատներ կորցրածների ցավը, և նկատեց՝ հասկանալի պատճառներով որքան էլ ԱԻՆ-ը աշխատի, չի կարող ամբողջովին գոհացնել։
«Մեր մարզային կառույցների աշխատակիցներին նույնպես ներառել ենք աշխատանքներում։ Անհրաժեշտության դեպքում մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացնելու ենք տարվող աշխատանքներին»,-ասաց պաշտոնյան։
Հարցադրմանը՝ ինչու համակարգող շտաբ չի կազմավորվում, փոխնախարարը հայտնեց, ու որ այն արդեն կազմավորվել է։
«Շտաբն ամբողջ ծավալով իրականացնում է աշխատանքները։ Բազմաթիվ մասնագետներ են այստեղ աշխատում. բուժաշխատողներ, հոգեբաններ, բազմաթիվ կամավորներ։ Կարծում եմ՝ մեր առջև դրված խնդիրը մենք կիրականացնենք»։
Տեխնիկայի խնդրին էլ անդրադառնալով Գրիգորյանը հայտնեց, որ պետական տարբեր մարմիններ աջակցություն են ցուցաբերել, մասնավորապես՝ ՏԻՄ-երը, Երեւանի քաղաքապետարանը, ՏԿԵՆ, տարբեր անձանց պատկանող մեքենաներ։ Շուտով էլ մի քանի բեռնատարներ կմիանան աշխատանքներին։
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…