Ռուսական դատարանը ДДТ ռոք խմբի մենակատար Յուրի Շևչուկին մեղավոր ճանաչեց բանակը վարկաբեկելու համար և նրան վարչական պատասխանատվության ենթարկեց՝ տուգանելով 50 հազար ռուբլիով։ Շևչուկը նիստին չէր ներկայացել։
Իրավապաշտպան Պավել Չիկովը Տելեգրամի իր էջում հրապարակել է ճանաչված երգչի հայտարարությունը, որտեղ նա ասում է, թե միշտ դեմ է պատերազմներին և նաև դեմ է Ուկրաինայի ներկայիս պատերազմին։
Մայիսի 18-ին սոցցանցերում տարածվեց Պերմում կայացած համերգի ժամանակ Յուրի Շևչուկի խոսքերը։ Նա ասել էր, թե «Հայրենիքը նախագահի հետույք չէ, որ ամեն անգամ պետք է համբուրել։ Հայրենիքը կայարանում կարտոֆիլ վաճառող աղքատ տատիկն է»։ Հանդիսատեսը ծափահարություններով էր ընդունել նրա խոսքերը։
Իսկ իրավապահները արձանագրություն էին կազմել։ Դատարանի նիստին մասնակցել է արձանագրության հեղինակ ոստիկանության աշխատակցուհի Կամալովան։ Նա ասել է, թե Շևչուկի կողմից օրինախախտման նշաններ է տեսել «մենք դեմ ենք պատերազմին» խոսքերում։
Աղբյուրը՝ Azatutyun.am
Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր…
Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանել պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանվել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով…
ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Ժիրայր Մխիթարյանին։ Նրա օգտին կողմ է քվեարկել 66 պատգամավոր,…