Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը:
Արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ քննել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հավաքագրված բժշկաիրավական ապացույցների հավաքմամբ:
Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ մարտի 27-ի նիստի ժամանակ ներկայացնելով ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է ձերբակալված բոլոր անձանց ենթարկել բժշկական զննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: Փոխնախարարի խոսքով՝ բուժզննմանը կարող է մասնակցել նաև տվյալ անձի ընտրած բժիշկը:
Օրինագծով սահմանվում է նաև խոշտանգման դեպքերի արձանագրության կազմման միասնական ստանդարտ, որը պետք է լրացնի բուժաշխատողը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…