Meta ընկերությանը պատկանող Facebook-ը հայտարարել է, որ չի կրճատի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելքի ժամկետը, նույնիսկ եթե նա առաջադրվի նախագահության թեկնածու 2024 թվականի ընտրություններում, հայտնել է Politico պարբերականը:
Facebook-ը 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի վրա Թրամփի աջակիցների աննախադեպ լայնածավալ հարձակումից հետո է արգելափակել նրա օգտահաշիվը:
«Մենք հավատարիմ կմնանք արգելքի ժամկետի վերաբերյալ մեր սահմանած ժամանակացույցին»,- ասել է Facebook-ի միջազգային հարցերով և հանրության հետ կապերի գծով փոխնախագահ Նիք Քլեգը:
Նախագահության վերջին ժամանակաշրջանում Դոնալդ Թրամփը զրկվել է Twitter, Facebook և Instagram ցանցերում գրառումներ անելու իրավունքից:
Սոցցանցերն այդ արգելքները սահմանել էին այն բանից հետո, երբ Թրամփի աջակիցները փորձել են Կոնգրեսում կանխել 2020 թվականի նոյեմբերի ընտրությունների արդյունքների հաստատումը և Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը:
Աղբյուրը՝ Azatutyun.am
Հայաստանյան 10 բանկերի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաև Ֆասթ Բանկն է, ինչպես նաև հեռահաղորդակցության…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին: «Խորապես վշտացած…
Անհուսալի վարկերի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի համար այս պահի դրությամբ բավարարվել է 3594 անձի դիմում.…
Հայաստանը սոցիալական աջակցություն կտրամադրի Սիրիային՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա…
Ս.թ. ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը։…
Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա։ Լրատվամիջոցները հայտնում…