Գյումրիի երկաթուղային կայարանն անցել է բնականոն աշխատանքի. տարածքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 17-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Գյումրի կայարանում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ։
Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել, կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Սակրավորների ստուգումից հետո կայարանն անցել է բնականոն աշխատանքի: «Տարածքը սահմանազատվեց, կատարվեց տարհանում, իսկ գնացքի նստեցում-իջեցումը կազմակերպեցինք շենքի հեռվից: Շենքն ամբողջովին ստուգեցին և, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, անցանք մեր բնականոն աշխատանքին»,- տեղեկացրեց Գյումրու Երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ գնացքներն այս պահին աշխատում են, հետաձգումներ չկան:
Հիշեցնենք, որ այսօր պայթուցիկի տեղադրման հերթական ահազանգն էր գրանցվել Գյումրիում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի…
Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ…
Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերը կապված են Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու…
Ռուսաստանը պարտավորված չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով։ Այս մասին ասել է…
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների…
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հերքել է Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ «չլուսաբանված այցի» մասին հրապարակումները։ «Երեկ…