Լրահոս 24/7

ՀՌՀ-ն տուգանել է «ՖՐԻ ՆՅՈՒԶ» և «Երկիր մեդիա» ալիքներին

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ Հանձնաժողովը Օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՀՈՒՍԱԲԵՐ» ընկերության կողմից՝ «Երկիր մեդիա» և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ընկերության կողմից՝ «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրերի եթերներում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։

Հարուցված վարչական վարույթների ընթացքում «ՀՈՒՍԱԲԵՐ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում, հայտնելով այն մասին, որ խախտումն արձանագրված ժամանակահատվածում «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի եթերում «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տևողության երկար լինելու պատճառով ունեցել են գովազդի ժամերի խախտում, ինչի արդյունքում չեն պահպանվել գովազդի տեղադրման ժամերը (ցուցադրվել է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ)։

Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացրած փաստերի համադրման արդյունքում ամրագրում է, որ «Գովազդի մասին» օրենքով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար վիճակախաղի գովազդն արգելող դրույթ է սահմանված՝ մասնավորապես՝ արգելվում է վիճակախաղի կամ ինտերնետ շահումով խաղերի գովազդը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո, որը սակայն Հեռարձակողի կողմից չի պահպանվել: Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթներով որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Անդրադառնալով հաջորդ հարցին նշվեց, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ընկերության կողմից որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացրել, իսկ Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացրած փաստերը՝ արձանագրում է, որ «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի եթերում «Լրատվական կիրակի» և «Ազատ լուրեր» լրատվական հաղորդումների հիմնական թողարկումները ընդհատվել են գովազդով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և  «Գովազդի մասին» օրենքների դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

5 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

7 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

7 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

7 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

8 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

8 hours ago