Turkish honour guard soldiers hold an Israeli, right, and Turkish flag, left, after Israeli Defense Minister Ehud Barak and his Turkish counterpart Vecdi Gonul reviewed the military guard of honour before their talks in Ankara, Turkey, Sunday, Jan. 17, 2010. Barak visits Turkey, where he is expected to work to improve relations following last year's war in Gaza and an Israeli official's humiliation of the Turkish ambassador.(AP Photo/Burhan Ozbilici)
Իսրայելը և Թուրքիան ամբողջ ծավալով վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները, որոնք ճգնաժամի մեջ էին հայտնվել 2010 թվականի միջադեպից հետո:
«Վարչապետ Յաիր Լապիդի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո երկու երկրները որոշել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները», – ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի այսօր հրապարակած հաղորդագրությունում, որի համաձայն, երկու երկրների դեսպանները և գլխավոր հյուպատոսները կվերադառնան աշխատանքի:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մամլո ասուլիսում տեղեկացրել է, որ Իսրայելում նոր դեսպանի անունը կհրապարակվի նախագահ Էրդողանի կողմից համապատասխան կարգադրությունը ստորագրելուց հետո:
Թուրքիայի դեսպանն աշխատելու է Թել Ավիվում, քանի որ Անկարան հրաժարվում է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք:
Այս տարվա մայիսին Չավուշօղլուն այցելել է Իսրայել, որտեղ հանդիպել է այն ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Յաիր Լապիդի հետ:
Չավուշօղլուն ասել է, թե իր այցի նպատակն է «վերաբեռնել» երկկողմ կապերը, որոնք խաթարվել են այն բանից հետո, երբ իսրայելյան հատուկ ռազմական ստորաբաժանումը գրոհել և գրավել է «Մավի Մարմարա» նավը, որը մարդասիրական օգնություն պետք է հասցներ շրջապատման մեջ գտնվող Գազայի բնակիչներին:
Դեսպանների նշանակման հարցը քննարկվել է նաև հունիսի 23-ին արտգործնախարար Յաիր Լապիդի Անկարա կատարած այցի ընթացքում (Լապիդը և Նաֆտալի Բենետը ռոտացիոն կարգով են զբաղեցնում Իսրայելի վարչապետի պաշտոնը):
Աղբյուրը՝ Azatutyun.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…