«Տարեսկզբին այցելել էի Ալավերդու ԲԿ։ Տնօրեն Ստեփան Մոսինյանը տեղեկացրեց, որ ամենագնաց ռեանիմոբիլի կարիք կա, քանի որ ԲԿ-ն սպասարկում է 34 բնակավայր` կետային ավելի քան 100 կմ հեռավորությամբ, բարդ ռելիեֆով։ Բացի այդ, ունենք գյուղական բնակավայրեր` դժվարանցանելի ճանապարհներով, որտեղ ստանդարտ ռեանիմոբիլները դժվար հասանելի են։
Խնդիրը քննարկեցի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նախարարը նշեց, որ եթե ԲԿ-ն սեփական եկամուտներով հոգա շտապօգնության բրիգադի վարձատրության հարցը, նախարարությունը կհատկացնի ռեանիմոբիլը։ Հարցն այս տրամաբանությամբ 2-3 շաբաթվա ընթացքում լուծում ստացավ։
Ամբողջովին նոր Տոյոտա մակնիշի ամենագնաց ռեանիմոբիլը լիովին հագեցված է. ԷՍԳ (էլեկտրասրտագիր), ИВЛ-ԱՇՍ ( արհեստական շնչառության սարք, ապարատ), դեֆիբրիլյատոր, ինֆուզիոն պոմպ: Այսպիսով՝ բարձրանալու է շտապօգնության ծառայության օպերատիվությունը, ծառայության որակն ընդհանրապես։
Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրին օպերատիվ լուծում տալու համար»,- գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…