Երեքշաբթի Ռուսաստանը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Թուրքիային ավելի շատ ՀՕՊ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, սակայն Անկարան արագորեն հերքել է պնդումները, թե նոր գնման պայմանագիր է ստորագրել, գրում է Bloomberg-ը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն ասել է, թե պայմանագիրը ներառում է ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչների տեղական արտադրությունը Թուրքիայում։ Թուրքիայի պաշտպանական գնումների SSB գործակալությունը հերքել է գնման երկրորդ պայմանագրի ստորագրումը՝ նշելով, որ 2017 թվականի սկզբնական գործարքի կնքումից հետո պայմանների մեջ որևէ փոփոխություն չի կատարվել։
Անկարայի արագ ժխտումն ընդգծում է նրա հավասարակշռող ակտի փոփոխվող բնույթը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Թուրքական կառավարությունը զինում է Կիևին մահաբեր անօդաչու սարքերով, որպեսզի օգնի նրան պաշտպանվել Մոսկվայից, բայց նաև ձեռնպահ է մնում Արևմուտքի պատժամիջոցներին միանալուց, որոնք ուղղված են Ռուսաստանի մասնավոր անձանց և պետական ընկերություններին, որը Թուրքիայի տնտեսության 800 միլիարդ դոլար արժողությամբ գազի և հում նավթի ամենամեծ աղբյուրն է:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…