Լրահոս 24/7

Էստոնիան դադարեցրել է շենգենյան վիզա ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր

Էստոնիայի իշխանություններն այսօր կեսգիշերից դադարեցրել են Էստոնիայի հյուպատոսությունների կողմից տրված շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր։ Որոշումն ընդունել էր Բալթյան հանրապետության կառավարությունը օգոստոսի 11-ին։

Էստոնիայի վարչապետն այս կապակցությամբ ասել էր, որ ռուսները, հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները, պետք է հասկանան, որ ԵՄ մուտք գործելը մարդու իրավունքների և ազատ տեղաշարժի խնդիր չէ, այլ արտոնություն նրանց համար, ում համայնքում պատրաստ են ընդունել որպես հյուր կամ բիզնես գործընկեր:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամսվա սկզբին, The Washington Post պարբերականին տված հարցազրույցում, առաջարկել էր ամբողջ Եվրոպայում արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը:

Մոսկվան խիստ է արձագանքել այդ կոչին և դատապարտել է նման հայացքներ արտահայտող եվրոպացի գործիչներին:

Եվրոպայում շարունակվում է քննարկումը պատերազմի ֆոնին ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքի թեմայի շուրջ։ Լատվիան, Էստոնիան, Լիտվան և Ֆինլանդիան կողմ են համաեվրոպական արգելքին։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, թե «ճիշտ չէ, երբ Ռուսաստանը դաժան և ագրեսիվ պատերազմ է վարում Եվրոպայում և հենց այդ ընթացքում ռուսները հանգիստ երթևեկում են որպես զբոսաշրջիկներ, նորմալ ապրում ու կյանքն են վայելում Եվրոպայում»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման արգելքին։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է հնարավորություն տա հեռանալ Պուտինի քաղաքականությանը դեմ արտահայտվողներին։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

6 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago