Լրահոս 24/7

Վիզուալ տեղեկությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է ահաբեկչությունը. վարչապետ

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր պատճառներին:

«Բացի այդ, վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է ահաբեկչության հանգամանքը։ Նման դեպքից հետո առաջին հարցը, որ ինձ մոտ ծագում է, այն է, թե ինչ չենք արել, որպեսզի կարողանայինք բացառել նման զարգացումը։ Դեռևս 2020 թ-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին հավաքել տեղեկատվություն բոլոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ իրերի հետ։

Դեպքից հետո հաշվետվություն եմ ստացել հանձնարարականի վերաբերյալ։ Այս պահի դրությամբ գիտենք, որ առևտրի կենտրոնում հրդեհային և տեխնիկական տեսչական մարմինը կատարել է ստուգումներ: Ենթադրում եմ, որ այդ հանձնարարականի շրջանակներում և արձանագրել խախտումներ»,- ասաց Կառավարության ղեկավարը։

Նա հանձնարարեց ՊՎԾ պետին ուսումնասիրություն իրականացնել և զեկուցել, թե ինչպես է կատարվել այն:

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի խոսքով էլ՝ քրեական գործում առկա ապացույցները վկայում են, որ գործ ունենք անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության հետ։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Թբիլիսիում տեղի…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 23-ի…

2 hours ago

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի…

3 hours ago

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր

Իսրայելը եգիպտոսցի միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր,…

4 hours ago

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ստամբուլի…

5 hours ago

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

22 hours ago