

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ չէ տարածքային զիջումների, նույնիսկ եթե դա նշանակում է պատերազմի շարունակություն։ 39%-ը համարում է, որ խաղաղության հասնելու և անկախությունը պահպանելու նպատակով որոշ տարածքներից կարելի է հրաժարվել։ Այս մասին գրել է Meduza-ն։
Խաղաղապահներ Ուկրաինայում. Չինաստանի հնարավոր ներգրավումը
Գերմանական Die Welt պարբերականի տվյալներով՝ Չինաստանը հնարավոր է դիտարկում է միանալ այսպես կոչված «ցանկացողների կոալիցիային»՝ մի խումբ արևմտյան երկրներ, որոնք քննարկում են Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը՝ որպես հնարավոր խաղաղ համաձայնագրի ապահովման միջոց։
ԵՄ-ի հետ քննարկումներին ծանոթ դիվանագետների տեղեկություններով՝ Բրյուսելում տեղակայված չինացի դիվանագետները արդեն իսկ դիմել են Եվրամիության ներկայացուցիչներին՝ պարզելու, թե արդյոք Չինաստանի զինված ուժերը կարող են միանալ Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը։
Die Welt-ի աղբյուրները նշում են, որ Չինաստանի հնարավոր մասնակցությունը կարող է նպաստել նրան, որ Ռուսաստանը համաձայնի օտարերկրյա խաղաղապահների տեղակայմանը Ուկրաինայում։ Նշենք, որ Մոսկվան նախկինում կտրականապես մերժում էր նման նախաձեռնությունները։ «Սակայն սա ցանկացած պարագայում շատ նուրբ հարց է», – գրում է պարբերականը։
Վաշինգտոնում այս գաղափարը հավանության կարող է արժանանալ։ The Economist-ը դեռևս փետրվարին գրել էր, որ ԱՄՆ իշխանությունների կարծիքով Ուկրաինայում խաղաղապահ առաքելությունը չպետք է միայն եվրոպական երկրների վրա հիմնված լինի, այլ պետք է ներառի նաև երրորդ երկրներ՝ Չինաստան, Բրազիլիա և այլն։
Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան՝ կոալիցիայի առաջատար երկրները, ակնկալում են, որ մոտ 30 պետություն կցանկանա միանալ նախաձեռնությանը։ Բայց դեռևս հստակ չէ, թե վերջնականապես քանի երկիր կմիանա և ինչ դերակատարումներ կունենան։ Մեծ Բրիտանիայում անգամ քննարկվում է Ուկրաինայի օդային տարածքը պաշտպանելու համար կործանիչների ուղարկումը։
Մյուս կողմից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է նաև ՄԱԿ-ի խաղաղապահների ուղարկման տարբերակը՝ որպես այլընտրանք։ Նա այդ թեման քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ մարտի 20-ին կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ Սակայն նման առաքելություն իրականություն դառնալու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությունը, որին հնարավոր է դիմադրեն Ռուսաստանը և նույնիսկ ԱՄՆ-ը։
Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները վերջին շաբաթներին մի քանի հանդիպում են անցկացրել այս թեմայով։ Ինչպես հայտնել է Մակրոնը, «ցանկացողների կոալիցիայի» հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է մարտի 27-ին Փարիզում, որտեղ, ինչպես սպասվում է, ներկա կլինի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…