Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով այս պահին առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց, թե արդյոք դիտարկվե՞լ է ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության վարկածը, արդյոք այս պահի դրությամբ կա՞ն այդ վարկածները հիմնավորող կամ բացառող հանգամանքներ:
ՔԿ նախագահը ասաց, որ քրեական գործով տարբեր վարկածներ են քննվում, այդ թվում նաև վարչապետի կողմից նշված վարկածները:
«Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ»,- ասաց Քյարամյանը:
Վարչապետի խոսքով՝ դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, սակայն վերջանական եզրակացություն պետք չէ անել:
«Տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Նաև վիզուալ տեղեկությունները, որ ունենք, գրեթե բացառում են այդ հանգամանքը»,- ասաց Փաշինյանը:
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…