Լրահոս 24/7

1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման համար

Կառավարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 1 մլրդ 45 մլն 727,345 դրամ Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության օգոստոսի 18-ի նիստում։

Շինարարական աշխատանքների համար կհատկացվի 1 մլրդ 35 մլն 227,345 դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 10 մլն 500 հազ․ դրամ։

3-րդ շերտի ասֆալտապատման աշխատանքները կշարունակի իրականացնել «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն։ Ընկերությունը պատկանում է գործարար Ղուկաս Գրիգորյանին։

«Քանի որ այս հատվածը դեռևս 2019-ին նախագծվել էր, պատերազմից առաջ շինարարությունը սկսվել էր ու նախատեսված չէր, որ նման ծանրաբեռնվածության համար ծառայի, տարբեր խնդիրներ ի հայտ եկան։

Հիմա խնդիրներն արդեն շտկված են, պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարի հետ, որպեսզի ևս մեկ շերտ այնտեղ ասֆալտապատենք, այսինքն՝ 3-րդ շերտ տեղադրենք, որպեսզի ճանապարհը պատշաճ ծառայի»,- նախագծի քննարկմանն ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Վարչապետն էլ հիշեցրեց, որ այս ճանապարհը արտակարգ իրավիճակում շահագործման հանձնվեց․ «Այդ տարի արդեն գարնանը տեսանք, որ այդ ճանապարհի վրա մեծ փոսեր են առաջացել, պատճառը գիտենք, նախկինում ճանապարհը նախագծված է եղել որպես միջհամայնքային ճանապարհ»։

Տեխնիկական սպասարկումը կիրականացնի «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի այդ ժամանակվա օգնականին՝ Վահե Չիլինգարյանին։

«Հաշվի առնելով, որ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 15.05.2020թ. կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ 03.07.2020թ. կնքված պայմանագրի ժամկետը լրացել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին և այն, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ կառուցապատողը պարտավոր է ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` օրենքով սահմանված կարգով, ներկայացված նախագծով անհետաձգելի է համարվում նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության պահանջը և թույլատրվում է ՏԿԵ նախարարությանը տեխնիկական հսկողության աշխատանքները ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նախագծի՝ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման նպատակով գնառաջարկ ստանալու համար հարցում է կատարվել «Արմստրոյ», «Սուֆետ» և «Մոդուլ» ՍՊԸ-ներին և նախագծում ներառվել է նվազագույն գին առաջարկող «Սուֆետ» ՍՊԸ-ն։

«Նշված կազմակերպություններին հարցումը կատարվել է հաշվի առնելով ճանապարհաշինական ոլորտում տվյալ կազմակերպությունների նախկինում ունեցած նմանատիպ աշխատանքների փորձը, վերջիններիս կողմից նախկինում կատարված աշխատանքների արդյունավետությունը, տեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև այլ ծրագրերով խիստ ծանրաբեռնված չլինելու հանգամանքը։ Հարկ է նշել, որ բացի վերը նշված կազմակերպություններից ոլորտում գործում են նաև այլ կազմակերպություններ, որոնք համապատասխանում են վերոհիշյալ չափանիշներին, սակայն վերջիններս արդեն իսկ ծանրաբեռնված են պետության կողմից Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով»,- նշված է նախագծում։

Աղբյուրը՝ hetq.am

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

5 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

6 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

6 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

6 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

7 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

7 hours ago