

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության Կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի համար` նշելով, որ դատապարտում են շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքները և վայրագությունները Արցախում և նրա սահմաններից դուրս, հայ ժողովրդի և մշակութային ժառանգության նկատմամբ։ Այս մասին հայտնում է «1lurer.am»-ը:
«Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը մոտակա հայկական գերեզմանոցից փորված հայկական գանգը կապում զինվորական բեռնատարի հետևի մասում, իսկ ծառայակիցներն ուրախանում են:
Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:
Ցեղասպանության վտանգը հատկապես մեծ է այժմ` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, որոնք փաստագրված են:
Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական ներքին գաղափարական մշակույթը և ցեղասպանական գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից:
Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային և պետական մարմիններին վերահսկել Թուրքիային և Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության և գործելակերպի համար, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…