Լրահոս 24/7

ՌԴ բնակիչները հունիսին արտասահման են բերել արժույթի առավելագույն քանակությունը 2018 թ․ ի վեր

2022 թվականի հունիսին ռուսները 266,1 միլիարդ ռուբլի արժողությամբ արտարժույթ են տեղաբաշխել արտերկրի բանկերի հաշիվներին և ավանդներին, գրում է РБК-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի տվյալները։

Դոլարային արտահայտությամբ (1 դոլարի դիմաց 57,2 ռուբլի միջին փոխարժեքով) դա 4,7 միլիարդ է, ինչը կարելի է ռեկորդային համարել առնվազն 2018 թվականից՝ Կենտրոնական բանկի կողմից նման վիճակագրության հրապարակման ողջ ժամանակահատվածի համար։

Մայիսի համեմատ ոչ ռեզիդենտ բանկերի հետ գործարքների ծավալն ավելի քան եռապատկվել է, նշում է ՌԲԿ-ն։ Ռուսաստանից արժութային փոխանցումների նախորդ պիկը եղել է փետրվարին, երբ ռուսները արտասահմանյան բանկերին փոխանցել են 4,3 մլրդ ռուբլի։

Գազպրոմբանկի Private Banking-ի գործադիր տնօրեն Եգոր Սուսինի խոսքերով, արտասահմանյան հաշիվների և ավանդների փոխանցումների աճը պայմանավորված է երկու պատճառով.

Նախ՝ ներքին շուկայում անկանխիկ արտարժույթի շատ մեծ ավելցուկ կա, և դրա հետ կապված դոլարի և եվրոյի տեղաբաշխման պայմանները դարձել են անհարմար։ Եվ երկրորդ, այս իրավիճակում Ռուսաստանի Բանկը բավականին ակտիվորեն մեղմացրել է իր հաշիվներին արտասահմանյան փոխանցումների սահմանափակումները, որոնք ներդրվել էին ճգնաժամի սկզբում։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության բնակիչները, ըստ Ռուսաստանի Բանկի, օտարերկրյա բանկերում պահել են 2,29 տրլն ռուբլի կամ 44,7 մլրդ դոլար՝ հաշվի առնելով հուլիսի 1-ի դրությամբ հաշվետու ամսաթվի դրությամբ փոխարժեքը։

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները, Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից մի քանի օր անց, ներմուծեցին արժութային կարգավորման խիստ միջոցներ։ Արգելվել է արժույթի վաճառքը ֆիզիկական անձանց, սահմանափակվել է արժույթի դուրսբերումը հաշիվներից և արտասահման փոխանցումները։ Աստիճանաբար այդ սահմանափակումները մեղմանում են, սակայն դրանք ամբողջությամբ վերացնելու ծրագրեր դեռ չկան։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago