Լրահոս 24/7

Ինդոնեզիայի նախագահը հայտարարեց նոյեմբերին G20-ի գագաթնաժողովին մասնակցելու Պուտինի պլանների մասին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է անձամբ մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում։

Ինչպես ասել է Ջոկո Վիդոդոն Bloomberg-ին տված հարցազրույցում, Պուտինն անձամբ է իրեն հայտնել գագաթնաժողովին գալու իր ցանկության մասին։ Ինդոնեզիայի նախագահի խոսքով՝ Բալի պատրաստվում է գալ նաեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

Ինչպես նշում է Bloomberg-ը, եթե Պուտինի այցը կայանա, ապա G20-ի գագաթնաժողովը կլինի առաջին միջոցառումը, որին կմասնակցեն արևմտյան առաջնորդները ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, որին կմասնակցի ՌԴ նախագահը։

Կառավարության աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ, հաստատել է Bloomberg-ին, որ Պուտինը պատրաստվում է այցելել Բալի: Կրեմլի մամուլի ծառայությունը ձեռնպահ է մնացել այս մասին մեկնաբանություններից։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը մասնակցելու է G20-ին, սակայն չի հստակեցրել, թե ինչ ձեւաչափով։

Հուլիսին Բալիում տեղի ունեցավ G20 երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Դրան մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, հանդիպման մյուս մասնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը, հրաժարվել են Լավրովի հետ ավանդական խմբակային լուսանկարվելուց։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հունիսի վերջին այցելել է Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումից հետո Ինդոնեզիայի ղեկավարն ասել է, որ Պուտինին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը, ում հետ հանդիպել է Կիևում Մոսկվա այցի նախորդ օրը։ Կիևում ասացին, որ Պուտինին հաղորդագրություն չկա։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago