Լրահոս 24/7

ՌԴ ԱԻ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովն իր ցավակցությունն է հայտնել հայկական կողմին Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Այդ մասին նա հայտարարել է ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում:

Նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ ի հիշատակ Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների: Մասնակիցները նաև հարգել են 2021 թ. սեպտեմբերին վարժանքների ժամանակ դժբախտ պատահարի պատճառով մահացած ՌԴ ԱԻ նախկին նախարար Եվգենի Զինիչևի հիշատակը, որի ծննդյան տարեդարձը համընկել է նիստի մեկնարկի օրվա հետ: 

Նշենք, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 13-րդ նիստը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների վարչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Նախագահ է ընտրվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago