Լրահոս 24/7

Բարդ է անհետ կորածի մարմինը հայտնաբերելը, նա պատահարի էպիկենտրոնում է եղել. ՓԾ տնօրեն

Վթարի տարածքը կազմում է մոտ 1 հա տարածք, այս պահի դրությամբ 95%-ից ավելին մաքրված է, որոնողափրկարարական աշխատանքները այդ հատվածում ավարտվել են։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասել է Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

«Ներկա պահին աշխատանքները ընթանում են բուն էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, գտնվում է վերջին անհետ կորածը։ Մի մետր առաջ գնալու համար իրականացնում ենք բարդ ինժեներական աշխատանքներ»,- հայտնել է  Գասպարյանը։

Նա նաև հայտնել է, որ պայթյունը բավական հզոր է եղել.«Դրանից հետո առաջացած հրդեհը ևս բավականին բարձր ջերմաստիճանով ու մեծ բարդությամբ է եղել։ Այդ ամենը վկայում է, որ մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել մարմինը»:

Պաշտոնյայի խոսքով՝ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ անհետ կորած քաղաքացին եղել է առևտրի կենրոնի աշխատակից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։ Պայթյունի հետևանքով կա 16 զոհ, 60-ից ավելի տուժած:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

16 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

33 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

51 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago