Ազատ ոճային ըմբիշները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե:
Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սերգեյ Սարգսյանը:
Մկրտչյանը 79 կգ քաշայինների եզրափակչում 0:5 հաշվով զիջել է իրանցի Սոբան Յարիին և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 11:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:2 հաշվով է ավարտել գոտեմարտը Ղրղզստանը ներկայացնող մարզիկի հետ:
Սերգեյ Սարգսյանն էլ 92 կգ քաշայինների երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտել է ԱՄՆ ներկայացուցչի հետ և 12։2 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Սարգսյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 8:3 հաշվով առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ, այնուհետև 10:0 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին: Երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում Սարգսյանը մրցել է Մեքսիկայի ներկայացուցչի հետ և 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով՝ դուրս է եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում, սակայն, Սարգսյանը 3:4 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Անդրո Մարգիշվիլիին:
Հայկ Աբրահամյանը (61 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (86 կգ) սփոփիչ գոտեմարտեր են անցկացրել, սակայն պարտվել են և զրկվել բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունից։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն էլ բրոնզե մեդալի համար պայքարում 2:5 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին:
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում 10 ըմբիշ է ընդգրկված եղել՝ Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Հայկ Աբրահամյանը (61 կգ), Արթուր Սարդարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Գուրգեն Սիմոնյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…