Լրահոս 24/7

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի ունեցած բանակցություններից։

Ըստ պետքարտուղարի՝ բանակցություների ընթացքում քննարկվել է խաղաղության հասնելու համար տարածքային զիջումների հարցը։

Նա նաև կոչ է արել Պուտինին՝ դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը։ Ռուբիոն ասում է, որ Մոսկվայից սպասում է պատասխանի: Բանակցություններն, իր կարծիքով, Ուկրաինայում պատերազմի կարգավորման միակ ճանապարհն են:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կոչ եմ անում Պուտինին դադարեցնել ռազմական գործողությունները։ Եթե Ռուսաստանը բացասական պատասխանի, դա մեզ շատ բան կասի։

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. հանքանյութերի գործարքը բավարար չէ»,- ասել է Ռուբիոն։

Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ-ն այսօր պատրաստվում է կապ հաստատել Ռուսաստանի հետ։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

44 minutes ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

2 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

3 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

3 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

4 hours ago