

Մոնտենեգրոյի խորհրդարանն այսօր քվեարկությամբ անվստահություն է հայտնել վարչապետ Դրիտան Աբաժովիչի կառավարությանը:
Օրինագիծը ներկայացրել են 36 պատգամավորներ, ովքեր առաջարկել են բողոք հայտնել կառավարության ընդունած համաձայնագրի դեմ, որով պետք է կարգավորվի երկրի երկարատև պատմական վեճը Սերբիայի ուղղափառ եկեղեցու հետ:
«Խորհրդարանի հարգարժան անդամներ, 51 պատգամավոր քվեարկել է, 50-ն անվստահություն է հայտնել, մեկը վստահություն է հայտնել, այսպիսով, այս կառավարությունը կորցրել է վստահությունը», – ազդարարել է խորհրդարանի խոսնակ Դանիելա Ջուրովիչը:
Վստահությունը կորցրած վարչապետն ասել է, թե երկիրը պետք է կա՛մ գողերը ղեկավարեն, կա՛մ քաղաքացիները, և իր կաբինետը քաղաքացիների կառավարման կողմնակից է:
«Ես շատ հպարտ եմ մեր կատարած աշխատանքով, մեզ կհիշեն որպես ամենակարճ ժամանակն աշխատած, բայց ամենադժվար որոշումները կայացրած կառավարություն»,- ասել է Ջուրովիչը:
Սա Մոնտենեգրոյում այս տարվա ընթացքում կառավարությանն անվստահություն հայտնելու արդեն երկրորդ դեպքն է: Փետրվարին պաշտոնանկ է արվել Սերբիայի ուղղափառ եկեղեցու աջակցությունը վայելող Մոնտենեգրոյի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչը:
ՆԱՏՕ-ի անդամ և Եվրամիությանն անդամակցելու նպատակ ունեցող այդ երկրում նախագահ Միլո Ջուկանովիչն այժմ պետք է վարչապետի նոր թեկնածու առաջադրի: Չի բացառվում նաև արտահերթ ընտրությունների տարբերակը:
Ընդամենը 625 հազար բնակիչ ունեցող Մոնտենեգրոյում տարիներ շարունակ քաղաքական զարգացումների հիմքում առանցքային վեճն է իրենց որպես մոնտենեգրացի նույնականացնողների և ռուսամետ սերբերի միջև:
Աղբյուրը՝ Azatutyun.am
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…