

Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է, քանի որ վերջին մեկ ամսում տեսչական մարմնի կողմից ճանապարհներին կշեռքներ են տեղադրված և Հայաստան մտնող բեռնատարները պարտադիր կշռվում են:
«Այդ գործընթացը բեռնատարների վարորդների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ բեռնատարների հիմնական մասը գերբեռնված են, իսկ գերբեռնված բեռնատարները տուգանվում են տեսչական մարմնի կողմից՝ 200 հազար դրամի չափով: Իրենք պահանջում են փոխել կշռման համակարգն, ինչպես նաև թույլատրելի չափը 26 տոննայից դարձնել 28 տոննա: Սակայն սահմանված նորմեր կան, և դրանց խախտումն առաջացնում է նաև պատասխանատվություն»,-ասաց Սոնա Հարությունյանը:
Խոսնակն ընդգծեց, որ Կառավարության և անձամբ վարչապետի կողմից խիստ հանձնարարական կա հետևել այդ նորմերի պահպանմանը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…