«Տասնյակ տարիներ մեր քաղաքացիները դժգոհում էին, որ Հայաստանում ճանապարհները գտնվում էին վատթար վիճակում, իսկ հիմա դժգոհում են, որ պետք է օրենքով երթևեկեն:
Ինչ խոսք, հիրավի արդարացի էր տասնյակ տարիներ շարունակ քաղաքացիների այն բողոքը, որ երկրում ճանապարհները գտնվում էին ոչ բարվոք վիճակում, և արդարացի էր պետությունից ճանապարհների հիմնանորոգում պահանջելը: Բայց հիմա, երբ ճանապարհների մեծ մասն արդեն հիմնանորոգված են, անտեղի է բեռնատարերի վարորդների այն բողոքը, որ չի թույլատրվում գերծանրաբեռնված բեռնատարերով երթևեկել:
Ճանապարհ էիք ուզում, պետությունը սարքեց, հիմնանորոգեց, հիմա խնդրում ենք երթևեկել օրենքով, որպեսզի այդ նույն ճանապարհը տարիներ շարունակ ծառայի նաև մեր մյուս քազաքացիներին, ու պետությունը ստիպված չլինի բյուջեից հսկայական գումարներ հատկացնի, որպեսզի 1-2 տարի անց նորից հիմնանորոգի այդ նույն ճանապարհները:
Իսկ բեռնատարների վարորդների պահանջը, թե պետք է թույլ տան, որպեսզի թույլատրելիից մի քանի տոննա ավել բեռնափոխադրումներ անեն, անհիմն է, քանզի օրենքով արդեն իսկ սահմանված է Հայաստանի ճանապարհներով երթևեկման առավելագույն բեռնափոխադրումների չափը, դրանից ավել բեռնափոխադրումներ անելու պարագայում ճանապարհները կարճ ժամանակում շարքից դուրս են գալիս` պետությանը պատճառելով հսկայական վնաս:
Կա օրենք և դրա առաջ հավասար են բոլորը»,- գրել է Տարոն Չախոյանը։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…