

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում աշխատանքային հանդիպում-քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել տարվա ընթացքում Երևանի շուրջ 40 նախակրթարաններում կատարված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքները։ Թե ինչ թերություններ ու խնդիրներ են արձանագրվել, տեսչական մարմինը չի հայտնում։
Նշվում է, որ արձանագրված թերությունների վերացման համար մանկապարտեզների տնօրեններին առաջարկել են կազմել և Երևանի քաղաքապետարան ներկայացնել գործողությունների պլան։ Մանկապարտեզների տնօրեններն իրենց հերթին ներկայացրել են այն խնդիրները, որոնց լուծման գործում ակնկալում են տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի մասնագիտական աջակցությունը։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…