Categories: Գլխավոր

«ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ»․ Արման Բաբաջանյան

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Օրերս Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված 25․000 «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով:

«Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»,- հայտնել է ՊԵԿ-ը։ Այս խնդրին տևական ժամանակ անդրադարձել է «Հետք» պարբերականը, որին ՊԵԿ-ից համառորեն չեն տրամադրել Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գնման պայմանագրերը, քանի որ կոմիտեն հղում է կատարում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին։

Պատճառաբանում էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:

«Հետք»-ն ամիսներ առաջ ՀԴՄ սարքերի գնման մասին հետաքննություն էր հրապարակել՝ բացահայտելով, որ ՊԵԿ-ը «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել է 70 տոկոս ավել բարձր գնով, նաև որ այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% ավել։

Այս համատեքստում պարզվել է նաև, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով, պետության օրինական շահերին էական վնաս են պատճառել։ Սակայն կոմիտեն չի պարզաբանել, թե ովքեր են ՊԵԿ այդ բարձրաստիճան պաշտոնյաները։ Պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այսպիսով, նոր Հայաստանում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պետությանը հասցվել է զգալի վնաս: Այն Հայաստանում, որտեղ, ըստ դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի, համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել: Հրապարկվածը սակայն հենց համակարգային կոռուպցիայի ցցուց օրինակ է: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ համակարգային կոռուպցիայի մասին հայտարարություններն առ ոչինչ են, Հայաստանում նախկինի նման շարունակում է ծաղկել համակարգային կոռուցպիան:

Եվ դա օրինաչափ է: ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը՝ Դավիթ Անանյանը, ով ըստ ամենայնի յուրացրել է նախկին համակարգի գործելաոճի սրբության սրբոց կանոնը՝ կոռուպցիան, և դրանով գործում է նաև այսօր: Վերը նշված բացահայտումից հետո սակայն Դավիթ Անանյանը մեկ օր իսկ ավելի չպետք է պաշտոնավարի և պետք է ենթարկվի պատասխանատվության:

Դա նվազագույնն է, որ կարող է և պարտավոր է անել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հակառակ դեպքում նա հավասարապես կրելու է համակարգային կոռուպցիայի պատասխանատվությունը:

Այս հրապարակմամբ ես՝ որպես ՀՀ քաղաքացի և որպես Ազգային Ժողովի պատգամավոր հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին՝ Գլխավոր դատախազությունից, այլ իրավապահ մարմիններից ակնկալելով համապատասխան քրեական գործի կամ գործերի հարուցում:

Որպես ԱԺ պատգամավոր հետամուտ եմ լինելու այս հանցագործության բացահայտման ընթացքին:

Նոր Հայաստանում գանձագողերը չպետք է տեղ ունենան, նոր Հայաստանում գանձագողերի տեղը բանտն է:

Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից․

editors

Recent Posts

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

20 minutes ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

34 minutes ago

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

46 minutes ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

1 hour ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

1 hour ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

1 hour ago