Հասարակություն

Միքայել Մինասյանի համակարգչի ֆայլերը՝ իրավապահների ձեռքում

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործընթացներում շրջադարձային փոփոխություններ են արձանագրվել, երբ իրավապահների ձեռքում է հայտնվել Մինասյանին պատկանող մի համակարգիչ։

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։ Նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, հարկեր չվճարելու, փողերի լվացման համար։ Քննչական կոմիտեի կողմից նոր քրեական հետապնդման հարուցումը խախտում էր շուրջ երեք տարի Մինասյանի ու իրավապահների միջև ենթադրյալ լուռ համաձայնությունը։ Մինասյանը, որ մինչև 2021-ի հունիս ներքաղաքական կյանքի ակտիվ մասնակից էր, արտահերթ ընտրություններից հետո հրապարակային հայտարարություններով հանդես չէր գալիս, նրա հետ կապվող «Քառյակ մեդիան» էլ դադարեցրեց գործունությունը 2022-ի սկզբին։ Փոխարենը նրա հետ կապված քրեական գործընթացների էական առաջընթաց չկար, իսկ 2022-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է։

Ամբողջական նյութը այստեղ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

3 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

10 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

11 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

11 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

18 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

18 hours ago