Լրահոս 24/7

Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը

Օգոստոսի 19-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը ընդգծել է, որ դժվարին ժամանակահատվածում նմանօրինակ  միջոցառումների իրականացումը միայն ու միայն անհրաժեշտություն է․«Փառատոնի շրջանակում, այս տարի իրականացրեցինք «Ծիծեռնակ» ներառական մշակութային ճամբար, որին մասնակցեցին «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ։Երեխաների արձագանքը, տպավորություններն  ուղղակի ապրեցնող էին բոլորիս համար, իհարկե այդ ամենը  նաեւ պարտավորեցնող էր»։

Այս տարի փառատոնն ունի նոր կարգախոս, որն է՝ #Միասին կարող ենք․«Նման փառատոները, դասվում են այն կարեւոր միջոցառումների եւ իրողությունների շարքին, որոնք կարծրատիպ են փոխում հաշմադամություն ունեցող մարդկանց վերաբերյալ, անխոս՝ նման նախագծերը ոչ միայն նախընտրելի են այլեւ՝ պարտադիր »,-ասուլիսի ընթացքում նշել է տեսողական խանգարում ունեցող  հայտնի եւ սիրված երաժիշտ Ալեքսանդր ժուկովը։

Օրեր առաջ Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի ունեցած համերգով մեկնարկած  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում  հանդես եկան Վանաձորի Կամերային երգչախումբը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը, ինչպես նշում է  փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն՝ փառատոնի նպատակներից է ակտիվացնել մարզային մշակութային  կյանքը․  «Վանաձորյան բացումից եւ մշակութային օրերից հետո վերադարձել ենք Երեւան՝ օգոստոսի  23-ից ծրագրերը կիրկանացվեն Սբ․ Աննա և Սբ․ Կաթողիկե եկեղեցիների տարածքում, կինոդիտում- քննարկումներից մինչեւ հանդիպումներ, համերգային ծրագրեր ։ Դե իսկ փառատոնը կամփոփվի օգոստոսի 28-ին  Ա․Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Անուշ» օպերայով »,- ասուլիսի ընթացքում նշեց հիմադիր նախագահ Շահեն Նազարենկոն։

Շահեն Նազարենկոն խոսելով նաեւ փառատոնի ձեռքբերումների  մասին՝ ուրախութամբ ընդգծել է, որ այս տարի փառատոնի շրջանակում համագործակցում են ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ։

«Ուրախ եմ որ այս տարի մասնակցություն ունեմ փառատոնում ավելին՝ կարծում եմ, որ կարեւոր  ասելիք ունեցող փառատոնի հետ աշխատելու ընթացքում ամենը արվել է շատ մեծ սիրով եւ այդ ամենի ականատեսը կլինի նաեւ հանդիսատեսը՝ օգոստոսի 27-ին կայանալիք համերգի ընթացքում»,- նշել է Հայկ Մելիքյանը։

Լուսանկարիչ Յուրի Մեչիտովն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է փառատոնի հետ, նրա խոսքով այլեւս ինքն իրեն արտերկրի հյուրը չի դիտարկում․«Այնքան եմ մտերմացել  փառատոնի,նրա կազմակերպիչների հետ, ասես ես էլ թիմի մի մասն եմ, անգամ հիմա իմ կողքին նստած բանախոսեները խոսում են, եւ ինձ թվում է, որ ես  ամենը հայերենով հասկանում եմ, այդչափ մտերմացել ենք փառատոնի, Հայաստանի հետ»,-նշել է բանախոսը՝ հավելելով, որ շատ է գնահատում Աննա Կարապետյանի եւ Շահեն Նազարենկոյի արված աշխատանքը․«Թվում է՝ սա միայն փառատոն է,բայց պետք նայել այս հսկա աշխատանքին, որն արվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ»։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Փառատոնին աջակցում են նաեւ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

6 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

7 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

7 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

8 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

8 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

8 hours ago