Լրահոս 24/7

Վերաբացվել է Սիսիանի՝ 3 տարի չգործող քարի գործարանը

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի տնօրենության, ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Սիսիանի VH Stone ընկերության վերաբացման արարողությունը։ 

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին, իսկ 2015 թվականից ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին:

Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել է գործունեությունը 2019 թվականին և չէր գործում ավելի քան 3 տարի։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը ռազմավարական որոշում է կայացրել գործարանը վերագործարկել՝ հաշվի առնելով ընկերության նշանակությունը Սիսիան քաղաքի համար, ինչպես նաեւ որպես ԶՊՄԿ բոլոր ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման, տնտեսական ազդեցության ընդլայնման ծրագրի մաս։

Վերագործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022 թվականի մայիսին։ Գործարանն այս պահին ունի 40 աշխատատեղ։ Արտադրության ծավալը կազմում է ամսական 2500 քմ արտադրանք։ Գործարանը հնարավորություն ունի ընդլայնելու իր արտադրական հզորությունը մինչև 5000 քմ՝ ապահովելով մինչև 80-100 աշխատատեղ։ Աշխատողների գրեթե 100%-ը տեղացիներ են։

Գործարանի բացման արարողությանը ներկա են գտնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԶՊՄԿ ղեկավար անձնակազմը։

Բացման արարողությանը Ռոման Խուդոլին ասել է. «Այն նպատակը, որի համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ, շատ կարևոր է Սիսիան քաղաքի, այս տարածաշրջանի, մեր կոլեկտիվի և անձամբ ինձ համար։ Այսօր մենք վերաբացում ենք մի գործարան, որը տասնյակ մարդկանց աշխատանքով կապահովի։ Սա ռազմավարական որոշում է, ապահովել արդյունաբերական հզորությունների վերականգնումը եւ չապավինել միայն սոցիալական ծրագրերին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերաբացում է այս գործարանը՝ հավատալով, որ արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենալով՝ այս տարածաշրջանի բնակչությունը կարող է կերտել իր ապագան և իր ձեռքով ու աշխատանքով զարգացնել իր քաղաքը եւ տարածաշրջանը»։

«VH Stone» քարի վերամշակման գործարանը միակ գործող արդյունաբերական ձեռնարկությունն է Սիսիանում։ Գործարանի արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսվում է վերականգնել արտահանումը դեպի եվրոպական մի շարք երկրներ եւ Հարավային Կորեա։

Թիվ 1

Recent Posts

Քոչարյանը չի պատրաստվում լքել քաղաքական դաշտը

Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք հավակնություն ունի Հայաստանի…

17 mins ago

Վահագն Խաչատուրյանը ժամանել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Հանրապետության նախագահին դիմավորել…

29 mins ago

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի…

39 mins ago

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի…

56 mins ago

ՀՀ-ն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի շուրջ 92 մլն եվրոյի վարկ

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և…

1 hour ago

Թուրքիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան…

1 hour ago