Լրահոս 24/7

ՀՀ-ն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի շուրջ 92 մլն եվրոյի վարկ

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին, որն, ըստ էության, շուրջ 92 մլն եվրո վարկ ներգրավելու մասին է:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:

«Խոսը 92.3 մլն եվրո վարկի մասին է: Այս վարկի ներգրավմանը զուգահեռ արդեն ունենք պայմանավորվածություն, որ 16 մլն դոլար գրանտ է ներգրավվելու նույն հիմնադրամից, որը գերթիրախային է, դա ծառայելու ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը»,-ասաց Էդուարդ Հակոբյանը:

Վարկի մարման ժամկետը 22 տարի է, որից 8 տարին՝ արտոնյալ: 

Փոխնախարարը ներկայացրեց իրականացված մի քանի կարևոր միջոցառումներ: Շենքերում և ենթակառուցվածքներում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունն ու էներգաարդյունավետությունն ուժեղացնելու համար սահմանվել են նոր շինարարական նորմեր:

«Այն բոլոր շենքերը, որոնք այսուհետ կառուցվելու են, լինելու են այդ նորմերի պահպանմամբ: Դրանք թույլ են տալու հարմարվել կլիմայի փոփոխությանն առաջիկա տարիների ընթացքում»,-ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին, ապա ֆիքսել են երկու կարևոր միջոցառում:

«Մեկ տարի ժամանակով ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի տրամադրումն էր, որն իրականացվեց:

Նաև ԼՂ մեր հայրենակիցներին աշխատանքի շուկայում ներգրավումն էր: Տվյալ դեպքում պետությունը կարևոր քայլ իրականացրեց և նրանց մի մասին վերցրեց պետական, մասնավորապես կրթական ու առողջապահական համակարգում աշխատանքի: Այս հենքով էլ այդ 16 մլն գրանտը կարողացել ենք մոբիլիզացնել»,-նշեց նա:

Ըստ ներկայացված նախագծի՝ համաձայնագրի կնքումը միտված է Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման խթանմանը, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն և արդարադատության ոլորտների արդյունավետության բարձրացմանը:

Թիվ 1

Recent Posts

Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…

6 minutes ago

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ

Ռուս հումորիստ Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցների ցանկում: Թարմացված ցուցակը հրապարակվել…

16 minutes ago

19 պարեկի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…

35 minutes ago

Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…

56 minutes ago

Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…

1 hour ago

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

1 hour ago