Լրահոս 24/7

Նշվել է ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասի կազմավորման տարեդարձը

Օգոստոսի 23-ին նշվել է ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված N զորամասի կազմավորման տարեդարձը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սպաներ և զինվորներ։ Ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։

«Զորամասի անձնակազմը փառքով է կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները, հերոսական բազում դրվագներով այստեղ իրենց մարտական կենսագրությունն են կերտել բազմաթիվ զինծառայողներ»,- նշել է զորամասի հրամանատարը։

Միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ և պահեստազորի սպաներ պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և զինվորական բարձր կարգապահության համար:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

9 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

9 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

9 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

9 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

10 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

10 hours ago