Լրահոս 24/7

Sensor 3-օրյա փառատոնի ծրագիրը կներառի աշխարհի լավագույն կատարողական և ինստալացիոն արվեստի գործեր

Sensor 3-օրյա փառատոնի ծրագիրը կներառի աշխարհի լավագույն կատարողական և ինստալացիոն արվեստի գործեր:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած վիզուալ արտիստները Sensor Festival 2022-ի հատուկ զոնաներում կցուցադրեն թվային և լուսային ինստալյացիաներ, քանդակներ ու տեղային արվեստի նմուշներ:

Sensor Festival 2022

Սեպտ. 10–12

Ավստրիացի Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին, լեգենդար The Necks-ի անդամ, ավստրալացի պերֆորմատիվ արտիստ Թոնի Բաքը և հայտնի Sila Sveta վիզուալ ստուդիան Sensor-ի ընթացքում «կլուսավորեն» Արագած լեռը:

Art Basis երևանյան արվեստի հարթակը կբացի Control Mode խորագրով ցուցահանդեսը, որի կուրատորներն են Թերեզա Դավթյանը և Լիլիթ Անտոնյանը:

Վիեննայում բնակվող նկարիչ Պիտեր Կուտինը, ով աշխատում է տարբեր ժանրերի ձայնի հետ, կներկայացնի Prix Ars-Electronica մրցանակի արժանացած Torso-ն՝ օբյեկտ, որը կինետիկ ձայնային և լուսային քանդակ է՝ ոգեշնչված փիլիսոփա Փոլ Վիրիլիոյի գաղափարներից:

Ֆրանչեսկո Տոսինին կներկայացնի Cielofuturo աուդիո-վիզուալ ինստալացիոն արվեստի գործը, որի պրեմիերան կայացել է 2022 թվականին. այն բազմաշերտ գեներատիվ համակարգ է, որը վերարտադրում է բնության մեջ գոյություն ունեցող մորֆոգենետիկ գործընթացները: Իտալացի նկարիչն այս գործով ուսումնասիրում է մարդկային որոշումների կայացման բնույթը՝ վերագնահատելով ինտուիցիայի և տրամաբանության հավասարակշռությունը:

Sensor-ի արվեստի տարածքներից մեկում տեղի կունենա ավստրալացի հայտնի թմբկահար, The Necks իկոնիկ խմբի անդամ Թոնի Բաքի 5 ժամ տևողությամբ Unearth կենդանի կատարումը:

Չինաստանից բազմաժանր նկարիչ DALeast-ը պատրաստվում է իմպրովիզացնել իր ստեղծագործություններից մեկը փառատոնի տարածքում: DALeast-ը բոլորի աչքի առաջ նկարում է ժամանակի և տարածության ֆրագմենտներ կտավի կամ թղթի վրա: Նա գույները վերածում է տարածության, տարածությունները՝ շարժման. կյանք է տալիս մեր կառուցած մոխրագույն բետոնե աշտարակներին…

Artem Stefanov-ը, ով Մոսկվայի սթրիթ արտի գուրուներից է, հայտնի է իր հսկա որմնանկարներով, որոնք նշանավորել են բազմաթիվ անդրգրաունդ երաժշտության միջոցառումներ, ​​կներկայանա տեղային արվեստի գործով: Նրա սաունդ կոլեգան՝ բազմաժանր արտիստ vtol-ը, կստեղծի Lo-Fi Star անունով աուդիո ինստալացիա:

Մաշա Բոգորազը, ով իր գրոտեսկային ստեղծագործություններով մատնանշում է իրական կյանքի որոշ կողմերը, փառատոնին կմասնակցի ինտերակտիվ ինստալացիայով և հեղինակային կենդանի քանդակների հավաքածուով։

Sensor-ի Տոմսերը կարող եք ձեռք բերել sensorfestival.org/ կայքում

3-օրյա փառատոնը տեղի կունենա Հայաստանի Արագած լեռան վրա՝ Հերունու ռադիոօպտիկական աստղադիտարանի շենքում։ Փառատոնի չորս բեմերը կշրջապատեն 54 մետրանոց աստղադիտակը, որը կրում է 1980-ականներին դրա կառուցումը գլխավորած հայ գիտնական Պարիս Հերունու անունը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago